Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Պայքարը մրցանակների համար սրւում է

 

Կարճատեւ դադարից յետոյ վերսկսուեց ֆութպոլի ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնը։

21-րդ մրցափուլում արձանագրուեցին մի քանի անսպասելի արդիւնքներ եւ պայքարը մրցանակային տեղերի համար աւելի սրուեց։

21-րդ մրցափուլի հանդիպումների արդիւնքները.

«Ալաշկերտ»-«Գանձասար»՝ 1-2

«Բանանց»-«Արարատ»՝ 2-1

«Շիրակ»-«Փիւնիկ»՝ 0-2

Մրցաշարային աղիւսակ

Խ.   Յ.   Հ.   Պ.   Գ.   Մ.

Գանձասար   21   12   3   6   26-16   39

Ալաշկերտ   21   11   6   4   36-20   39

Շիրակ   21   11   4   6   20-15   37

Փիւնիկ   21   10   6   5   26-14   36

Բանանց   21   5   4   12   17-32   19

Արարատ   21   1   3   17   8-36   6

«Շիրակը» երրորդ անընդմէջ պարտութիւնը կրեց առաջնութիւնում եւ երկրորդը սեփական յարկի տակ։ Իսկ Երեւանի «Փիւնիկը» երրորդ անընդմէջ յաղթանակի տօնեց եւ ընդհուպ մօտեցաւ 3-րդ տեղում ընթացող «Շիրակին»։ Ռմբարկուների ցուցակը գլխաւորում են Գեղամ Յարութիւնեանը` «Գանձասար» եւ Միհրան Մանասեանը` «Ալաշկերտ», որոնք խփել են 9-ական կոլ։

 

Հայաստանի 2017 թ. մարտական սամբոյի առաջնութիւնը

 

Երեւանի «Աշխատանք» մարզական միութեան մարզադաշտում անցկացուեց մարտական սամբոյի ՀՀ առաջնութիւնը, որին մասնակցում էին Լոռուայ, Տաւուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի եւ Երեւանի ուժեղագոյն մարզիկները։

Ըստ քաշային կարգերի յաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան.

52 ք.կ. 1. Գրիգոր Մխիթարեան (Գիւմրի), 2. Ջոն Բալայեան (Արցախ), 3. Էդմոն Մանուկեան (ԲԿՄԱ), 3. Արման Աթոյեան (Խոջայեան ակումբ)։

57 քկ. 1. Յարութիւն Սարգսեան (ԲԿՄԱ), 2. Արման Նիազեան (Սեւ քար), 3. Մխիթար Մխիթարեան (Սպիտակ), 3. Միշա Բաղինեան (Անքար)։

62 քկ. 1. Կոլիա Կարապետեան (Երեւան), 2. Էռնեստ Հայրապետեան (Արցախ), 3. Յարութիւն Պաղտասարեան (Արցախ), 3. Ժորա Պաղտասարեան (երկուքն ել Արցախ), 3. Վրէժ Յովհաննիսեան (Եղուարդ)։

74 քկ. 1. Մաւրիկ Նասիբեան (Արցախ), 2. Սամուէլմ Սարգսեան (Եղուարդ), 3. Գրիգոր  Ջամազեան (Արտաշատ), 3. Արտյոմ Աշուղաթոյեան (Վանաձոր)։

82 քկ. 1. Մհեր Կարապետեան, 2. Աւետիք Պօղոսեան (երկուքն էլ Աբովեան), 3. Էրիկ Խիթարեան (Երեւան), 3. Արմէն Հայրապետեան (Արցախ)։

90 քկ. 1. Էդգար Մեհրաբեան (Աբովեան), 2. Միքայէլ Պօղոսեան (Երեւան), 3. Արմէն Բաղինեան (Սեւքար), 3. Դաւիթ Դիպլոշեան (Աբովեան)։

100 քկ. 1. Արեգ Ղազարեան (Խոջայեան ակումբ), 2. Խաչատուր Թամարեան (Երեւան), 3. Վարդան Պաղտասարեան (Երեւան), 3. Աշոտ Յակոբեան (Վանաձոր)։

+100 քկ. 1. Արմէն Ադամեան (Արցախ), 2. Համլետ Բարխուդարեան (Աբովեան), 3. Մկրտիչ Ղարաբեկեան, 3. Գոգա Շահնազարեան (երկուքն էլ Վանաձոր)։

ՀՀ առաջնութեան արդիւնքներով կը ձեւաւորուի ազգային հաւաքականը, որը կը մասնակցի Մայիսին Պելառուսում կայանալիք մարտական սամբոյի Եւրոպայի առաջնութեանը։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Մոսկուայում աւարտուեց սամբոյի աշխարհի գաւաթի Ա. Խառլամպիեւի յուշամրցաշարը, որում հայ սամբիստները նուաճել են մետալներ։

Մենք արդէն ձեզ յայտնել ենք Տիգրան Կիրակոսեանի (57 քկ.) ստացած ոսկէ մետալի մասին։ Ոսկէ մետալի է արժանացել նաեւ Սամուէլ Բադալեանը (62 քկ.)։ Մաւրիկ Նասիբեանը (74 քկ.) արժանացել է արծաթէ, իսկ Ջոն Բալայեանը (52 քկ.) եւ Դաւիթ Գրիգորեանը (82 քկ.)՝ պրոնզէ մետալի։ ՀՀ հաւաքականը ներկայացել է 6 սամբիստով եւ թիմային հաշուարկով գրաւել է 3-րդ տեղը։

• Հելսինքիում աւարտուած գեղասահքի աշխարհի առաջնութիւնում ՀՀ-ն ներկայացնող Անաստասիա Գալուստեանը վաստակելով 153.47 միաւոր եզրափակիչ դուրս եկած 24 մասնակիցների մէջ գրաւել է 23-րդ տեղը։ Աշխարհի ախոյեանուհի է դարձել Եւգենիա Մեդվեդեւա-Բաբասեանը, ով վաստակել է 233.41 միաւոր։ Նա պահպանեց ախոյեանութիւնը եւ աշխարհի նոր մրցանիշ սահմանեց։

Մենասահորդ Սլաւիկ Հայրապետեանը եւ Իրինա Կարապետեան-Սիմոն Պրու Սենեկալ պարային զոյգը կարճ ծրագրի կատարումից յետոյ եզրափակիչ չէին մտել։

• Մոսկուայում հայկական ֆութպոլային ակումբ է բացուել, որը ստացել է «Արարատ» անունը։

• ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Գէորգ Ղազարեանը Միւնխենում ենթարկուել է վիրահատութեան։ Վիրահատուել է միայն խաչաձեւ կապանը, որը վնասուել էր առջեւից եւ ետեւից։ Մենիսկի հետ ամէն ինչ լաւ է։ Վերականգնման համար կը պահանջուի առնուազն 6 ամիս։ Առողջութիւն ենք մաղթում Գէորգին։

• Արհեստավարժ բռնցքամարտիկ Ազատ Յովհաննիսեանը 5-րդ անընդմէջ յաղթանակն է տօնել 6-րդ ռաունտում նոկաուտի ենթարկելով մեքսիքացի Դիհլ Օլգինին։

 

Շախմատային խճանկար

 

• ՖԻԴԵ-ն հրապարակել է Ապրիլ ամսուայ վարկանիշային դասակարգման ցուցակը։ Տղամարդկանց մէջ ՀՀ լաւագոյն շախմատիստ Լեւոն Արոնեանը 9-րդն է 2774 միաւորով։ Առաջատարը դարձեալ Մագնուս Կառլսենն է (2838)։ Նրան յաջորդում են. Սոն (2822), Կարուանան (2817), Կրամնիկը (2811), Վաշյէ-Լագրաւը (2803)…։ 100 լաւագոյնների մէջ են 67. Սերգէյ Մովսիսեանը (2677), 70. Վլադիմիր Յակոբեանը (2675), 86. Գաբրիէլ Սարգսեանը (2666)։ Կանանց լաւագոյն հարիւրեակը գլխաւորում է չինուհի Հօու Յիֆանը (2649)։ Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիէլեանը 42-րդն է (2437), Լիլիթ Մկրտչեանը 48-րդը (2425), Ալմիրա Սկրիպչենկոն՝ 50-րդը (2420)։

Տղաների լաւագոյն 100-եակն գլխաւորում է չինացի Ուէյն Յին (2727)։ Սամուէլ Սեւեանը (ԱՄՆ) 18-րդն է (2574), 28. Մանուէլ Պետրոսեանը (2546), 31. Դաւիթ Պառաւեանը (ՌԴ, 2534), 36. Տիգրան Յարութիւնեանը (2523), 42. Հայկ Մարտիրոսեանը (2515)։ Աղջիկների մէջ Սիրանուշ Ղուկասեանը 78-րդն է (2192)։ Լաւագոյն երկրների դասակարգումը (տղամարդիկ) 1. ՌԴ՝ 2746, 2. ԱՄՆ՝ 2706, 3. Չինաստան՝ 2703, 4. Ուքրանիա՝ 2690, 5. Հնդկաստան՝ 2666, 6. Ատրպէյճան՝ 2658, 7. Ֆրանսիա՝ 2651, 8. Լեհաստան՝ 2645, 9. Հայաստան՝ 2642, 10. Անգլիա՝ 2641։

• Շարժայում (ԱՄԷ) աւարտուած Masters միջազգային մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը կէս միաւոր զիջեց մրցաշարի յաղթող չինացի Հաօ Վանգին, ով վաստակել էր 7 միաւոր։ Գաբրիէլը պայքարն աւարտեց 14-րդ տեղում։ Վլադիմիր Յակոբեանը 6 միաւորով 21-րդն էր։

• Սենթ Լուիսում ընթանում է ԱՄՆ-ի տղամարդկանց  եւ կանանց առաջնութիւնը, որին մասնակցում են 12-ական շախմատիստներ, այդ թւում՝ Վարուժան Յակոբեանը եւ Տաթեւ Աբրահամեանը։

• Տուպայում մեկնարկել է «19th Dubai open 2017″ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու յայտ են ներկայացրել 217 շախմատիստներ, որոնց մէջ են նաեւ ՀՀ ներկայացուցիչներ Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Էդուարդ Յակոբեանը եւ Տիգրան Քոթանչեանը։

• Գերմանիայում անցկացուելիք Grenke Chess Classic միջազգային մրցաշարին կը մասնակցի Լեւոն Արոնեանը։ Նրա մրցակիցները կը լինեն. Կառլսենը, Կարուանան, Վաշյէ-Լագրաւը, Նայդիչը, Յիֆանը, գերմանացիներ Մայերը եւ Բլյուբաումը։ Մրցաշարի առաջին հատուածը կ՚անցկացուի Ապրիլի 15-17-ը Կառլսրուէ քաղաքում, իսկ երկրորդ հատուածը՝ Ապրիլի 19-22-ը Բադեն-Բադենում։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ