Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Շնորհաւորում ենք Հենրիխ Մխիթարեանին

ՀՀ ազգային հաւաքականի եւ «Մանչեսթըր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքին տուած հարցազրոյցում կիսուել է զգացողութիւններով Եւրոլիկայի եզրափակիչում յաղթելուց յետոյ։ Յիշեցնենք, որ Հենրիխը կոլի հեղինակ դարձաւ «Այաքսի» հետ կայացած եզրափակիչում եւ դարձաւ առաջին հայաստանցի ֆութպոլիստը, ով նուաճում է Եւրոլիկայի գաւաթը։

Նախկինում եւրոգաւաթների եզրափակիչում հանդէս են եկել հայազգի 2 ֆութպոլիստ՝ Ֆրանսիայի հաւաքականի նախկին խաղացողներ Եուրի Ջորկայեֆն ու Ալեն Պօղոսեանը։ Եուրին 1996 թ. ՓՍԺ-ի հետ նուաճել է գաւաթակիրների գաւաթը, իսկ «Ինտերի» կազմում նուաճել ՈՒԵՖԱ-ի գաւաթը։ Ալենը իտալական «Պարմայի» հետ ՈՒԵՖԱ-ի գաւաթակիր է դարձել 1999-ին։

Հենրիխի այս յաղթանակի առթիւ Եուրի Ջորկայեֆը շնորհաւորել է Մխիթարեանին եւ զետեղել է մի լուսանկար՝ փոքրիկ Հենրիխի հետ։

Նշենք նաեւ, որ Հենրիխի վերջին կոլը 5-րդն էր արտագնայ հանդիպումներում, ինչը մէկ մրցաշարում «Մանչեսթըր Եունայթըտի» մէկ խաղացողի մրցանիշ է։ Խփած կոլը կրկին յաւակնում է ճանաչուելու լաւագոյնը։ Հենրիխը ճանաչուել է եզրափակիչի լաւագոյն ֆութպոլիստ եւ ներառուել է Եւրոլիկայի խորհրդանշական հաւաքականում։ Նշենք նաեւ Հենրիխը թիմի հետ նուաճել է Անգլիայի գերգաւաթը (Սուփերգաւաթ), Անգլիայի լիկայի գաւաթը եւ Եւրոլիկայի գաւաթը եւ նուաճել է յաջորդ տարի Եւրոպայի Ախոյեանների լիկայում հանդէս գալու իրաւունք, ինչպէս նաեւ Եւրոպայի գերգաւաթի մասնակցելու իրաւունք («Ռէալ»-«Եուվենթուս» զոյգի յաղթողի հետ)։Վերջում նշենք, որ «Մանչեսթըր Եունայթըտի» ֆութպոլիստները 38 միլիոն ֆունտ կը ստանան Եւրոլիկայում յաղթելու համար։

Սերժ Սարգսեանը Հենրիխ Մխիթարեանին հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար պարգեւատրել է 1-ին աստիճանի շքանշանով։ Մխիթարեանը ներկայ է գտնուել «Աւրորա» մրցանակաբաշխութեանը։

Շատ ուրախ ենք Հենրիխ Մխիթարեանի յաջողութիւններով եւ նրան ցանկանում ենք քաջառողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ։

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ