Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծմանը նուիրուած տօնի առթիվ հայապահպանութեան, հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդման, հոգեւոր արժէքների տարածման, ներդրած վաստակի եւ աւանդի համար մի շարք սփիւռքահայ գործիչների շնորհուել են պետական պարգեւներ եւ կոչումներ.
– «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին (ԱՄՆ) պարգևատրել «Պատուոյ» շքանշանով՝ Հայաստանի Հանրապետութեան պետական և ազգային շահերի պաշտպանութեան, անկախութեան, ժողովրդավարութեան հաստատման գործում առանձնայատուկ ծառայութիւններ մատուցելու, Հայաստանի Հանրապետութեան հետ բարեկամութիւն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպէս նաև ժողովուրդների միջև խաղաղութեան ամրապնդման գործում նշանակալի աւանդ ներդնելու համար:
– Բարերար Էլիզաբէթ Աղբաբեանին (ԱՄՆ) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով՝ մշակոյթի, արուեստի, գրականութեան, կրթութեան, հասարակագիտական գիտութիւնների և սպորտի բնագաւառներում ունեցած ակնառու նուաճումների համար:
– Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրէն Արփի Վարդանեանին (ԱՄՆ) պարգևատրել Երախտագիտութեան մետալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունէութեան, առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի բնագաւառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ աւանդի, բազմամեայ նուիրումի և արգասաբեր աշխատանքի համար:
– «Լոյս» (6 հատոր) հանրագիտակների հեղինակ Յովսէփ Նալպանտեանին (ԱՄՆ) պարգեւատրել «Մովսէս Խորենացու» մետալով՝ մշակոյթի, արուեստի, գրականութեան, կրթութեան, հասարակագիտական գիտութիւնների և սպորտի բնագաւառներում ունեցած ակնառու նուաճումների համար։
– «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աւստրալիայի մասնաճիւղի ատենադպիր Հայրապետ Լէփէճեանին (Աւստրալիա) պարգևատրել «Երախտագիտութեան» մետալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունէութեան, առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի բնագաւառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ աւանդի, բազմամեայ նուիրումի և արգասաբեր աշխատանքի համար։
– Բարերար Սարօ Խոդավերդիին (Իտալիա) պարգևատրել «Երախտագիտութեան» մետալով։
– Բարերար Վահէ Վարդ Գաբրաշին (Շուէյցարիա) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով։
– Համայնքային նշանաւոր գործիչ «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրականների ընկերակցութեան» նախագահ Անտուան Բաղդիկեանին (Ֆրանսիա) պարգևատրել «Երախտագիտութեան մետալով։
– Ճարտարապետների և ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան համանախագահ Գոհար Թիւթիւնճեանին (Լիբանան) պարգևատրել «Երախտագիտութեան» մետալով։
– «ARI» («Artsakh Roots Investment») ընկերութեան տնօրէնների խորհրդի հիմնադիր անդամ, բարերար, 105 սիրիահայ ընտանիքների հովանաւոր Բիւզանդ Գէորգեանին (Լիբանան) պարգևատրել «Երախտագիտութեան մետալով։
– «Qualitech Machinery» հաստոցաշինական գործարանի տնօրէն, գործարար Գէորգ Խարչաֆճեանին (Սիրիա) պարգևատրել «Անանիա Շիրակացու» մետալով՝ տնտեսութեան, ճարտարագիտութեան, ճարտարապետութեան, գիտութեան ու տեխնիկայի բնագաւառներում նշանակալի գործունէութեան, գիւտերի և յայտնագործութիւնների համար:
– «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքեանին (Իրան) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով։
Դիրիժոր Ռազմիկ Օհանեանին (Իրան) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով։
– Քուէյթի և Արաբական ծոցի երկրների թեմական ժողովի ատենապետ Յարութիւն Պետիրեանին պարգևատրել «Երախտագիտութեան» մետալով։
– Իրաքի հայ համայնքի ազգային կենտրոնական վարչութեան ատենապետ Մելքոն Մելքոնեանին պարգևատրել «Մխիթար Գօշի» մետալով՝ ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունէութեան, ինչպէս նաև դիւանագիտութեան, իրաւագիտութեան ու քաղաքագիտութեան ասպարէզներում ունեցած նշանակալի ծառայութիւնների համար:
– ՀԲԸՄ Հալէպի Մ. Սարեանի անուան ակադեմիայի տնօրէն Հրազդան Թոքմաջեանին (Սիրիա) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով։
– «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանին (Թուրքիա) պարգևատրել «Մովսէս Խորենացու» մետալով։