Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Երեք մլն. զբօսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 միլիար տոլարի ՀՆԱի աճ ապահովել

Տնտեսագէտ Վիլեն Խաչատրեանը հաշուարկել է առաջիկայ 5 տարիների ընթացքում կառավարութեան ծրագրով նախանշուած 3 մլն. զբօսաշրջիկների ներհոսք ապահովելու ցուցանիշը և եկել է այն եզրակացութեան, որ ներկայիս ցուցանիշին պէտք է տարեկան 300 հազարով աւելի զբօսաշրջիկների ներհոսք է ապահովել:  Յունիսի 24ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դոցենտ, տնտեսագէտ-փորձագէտ Վիլեն Խաչատրեանն ասաց, որ կառավարութեան նախորդ ծրագրով զբօսաշրջիկների ներհոսքի շատ աւելի մեծ ցուցանիշ էր նախանշուած:

«Այն շատ դժուար հասանելի ցուցանիշ է: Իհարկէ, այստեղ ուխտագնացութեան գաղափարն առաջին քրիստոնեայ երկիր, որպէս բրենդային մոդել, շատ հետաքրքիր է: Այն կարող է աշխատել և որոշակի արդիւնք ապահովել, սակայն այստեղ խնդիրը ենթակառուցուածքների, հիւրանոցային հատուածի, ծառայութիւնների մատուցման մէջ է», – ասաց տնտեսագէտը` յաւելելով, որ 1 մլն. զբօսաշրջիկը Հայաստան կարող է բերել մոտ 1 միլիար տոլար գումար, իսկ երեք մլն. զբօսաշրջիկ բերելով կարելի է 1,8 միլիար տոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին, տնտեսագէտը մտահոգութիւն յայտնեց, քանի որ ըստ նրա այստեղ կարևոր է զուտ ներդրումների ցուցանիշը, որը 2017 թուականի երեք ամիսների վիճակագրական տուեալներով բացասական է: Նրա խօսքով` նախորդ տարուայ համեմատ այն կրճատուել է 9 միլիար դրամով, ինչը, ըստ Խաչատրեանի` փաստում է այն մասին, որ Հայաստանում այս տարուայ երեք ամիսների կտրուածքով գրեթէ ներդրումներ չեն արուել:

Աղբիւրը՝ Արմէնփրէս

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ