Երեքշաբթի, Դեկտեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

ԱՄՆ դեսպան Միլս. «Մենք միասին կապեր ենք կերտել դիւանագիտական, զարգացման, ռազմական, կոմերցիոն տիրոյթներում»

Յունիսի 30ին ՀՀում ԱՄՆ դեսպանութիւնը տօնեց Միացեալ Նահանգների անկախութեան 241րդ տարեդարձը և հայ-ամերիկեան դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեայ յոբելեանը: Դեսպան Ռիչըրտ Միլսը և միջոցառման պատուաւոր հիւր ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը բարձր գնահատական տուեցին Հայաստանի և Միացեալ Նահանգների սերտ գործընկերութեանը:

Իր խօսքում դեսպան Միլսը նշեց, որ այս տարուայ միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը երկու առիթ է նշանաւորում. մէկը՝ ԱՄՆ անկախութեան 241րդ տարեդարձն է, իսկ միւսը՝ Հայաստանի և Միացեալ Նահանգների միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակը: «Երբ խորհրդածում եմ անկախութեան շնորհների ու մեծ պարգևի մասին, մտովի ոչ միայն Միացեալ Նահանգներն եմ դիտարկում, այլ նաև Հայաստանը, որն այնքան շատ ձեռքբերումներ է ունեցել 1991թ. իր անկախութիւնը հռչակելուց ի վեր: Միացեալ Նահանգների պարագայում, ես պատմագրութեան շնորհիւ կարող եմ միայն պատկերացնել, թէ ինչպիսին էր իրավիճակը, երբ մեր հիմնադիր հայրերը անկախութիւն հռչակեցին, մինչդեռ Հայաստանի պարագայում ես պատիւ եմ ունեցել լինել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան ծննդեան ու առաջին քայլերի ականատեսը»,– ասաց դեսպան Միլսը:

Դեսպանը որոշ դրուագներ յիշեց այն օրերից, երբ 25 տարի առաջ նա ԱՄՆ պետքարտուղարութիւնում զբաղեցնում էր նորանկախ Հայաստանի հետ կապերի գծով պատասխանատուի պաշտօնը և խօսեց մեր երկու ժողովուրդների անշեղ գործընկերութեան և անկեղծ բարեկամութեան մասին: «Վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կապեր ենք կերտել դիւանագիտական, զարգացման, ռազմական, կոմերցիոն տիրոյթներում ու մեր ժողովուրդների միջև: Մեր յարաբերութիւնները խարսխւում են այս կապերի վրայ և առաջիկայ տարիներին մենք կը փորձենք առաւել խորացնել մեր գործընկերութիւնը»,– ասաց նա:

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ