Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

«Բենֆիկան» կը փորձի գնել Վահան Բիչախչեանին

Փորթուգալական «Բենֆիկան» հետաքրքրւում է Հայաստանի հաւաքականի և Գիւմրու «Շիրակի» 18ամեայ կիսապաշտպան Վահան Բիչախչեանի ծառայութիւններով, հաղորդում է record.pt-ը: Աղբիւրի հաղորդմամբ, փորթուգալական ակումբը սպասում էր, որպէսզի լրանայ ֆութպոլիստի 18 տարեկանը, որից յետոյ խնդիրներ չեն լինի կապուած նրա տրանսֆերի հետ:

Յիշեցնենք, որ Բիչախչեանն Յուլիսի 9ին դարձաւ 18 տարեկան:

 

 

Մաուրօ Գեւգէօզեանը պայմանագիր կնքեց «Նիւելզ Օլտ Պոյզի» հետ

«Տեմպերլէի» յարձակուող Մաուրօ Գևգէօզեանը տեղափոխուեց արգենտինական «Նիւելզ Օլտ Պոյզ», հաղորդում է Ռոսարիոն ներկայացնող թիմի պաշտօնական կայքը: Գևգէօզեանը մէկ տարուայ պայմանագիր է կնքել նոր թիմի հետ: Պայմանագրում նշուած կլաուսուլան կազմում է 600,000 տոլար:

Աւելացնենք, որ 31ամեայ ֆուտբոլիստի համար «Նիւելզ Օլտ Պոյզը» 120 հազար տոլար է վճարել:

 

Եւրոպական Լիկայի խաղերին ձախողութեան մատնուեցին հայկական թիմերը

ԵԼ-ի որակաւորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փիւնիկը» հիւրընկալուել էր Բրատիսլավայի «Սլովանին»: Այս խաղում աւելի ուժեղ գտնուեցին տանտէրերը և յաղթեցին 5:0 հաշուով: Առաջին խաղում նոյնպէս յաղթել էին «Սլովանի» ֆութպոլիստները` 4:1 հաշուով: «Փիւնիկը» պարտուեց ընդհանուր 9:1 հաշուով և դուրս մնաց յետագայ պայքարից:

– ԵԼ-ի որակաւորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Պոդգորիցայի «Մլադոստին»: Այս խաղում աւելի ուժեղ գտնուեցին հիւրերը և յաղթեցին 3:0 հաշուով: Յիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում նոյնպէս յաղթել էր «Մլադոստը», բայց նուազագոյն հաշուով: «Գանձասարը» պարտուեց ընդհանուր 4:0 հաշուով և լքեց պայքարը:

– ԵԼ-ի որակաւորման առաջին փուլի պատասխան խաղում, Գիւմրու «Շիրակը» հիւրընկալուելիս ոչ-ոքի խաղաց սլովենական «Գորիցայի» հետ: Խաղն աւարտուեց 2:2 հաշուով: Ընդ որում «Շիրակի» ֆութպոլիստները մինչև հանդիպման վերջին րոպէները յաղթում էին 2:1 հաշուով: «Շիրակի» կազմում աչքի ընկան Կաբան և Վահան Բիչախչեանը: Թիմերի միջև առաջին խաղը Գիւմրիում աւարտուել էր «Գորիցայի» յաղթանակով` 2:0 հաշուով: «Շիրակը» պարտուեց ընդհանուր 4:2 հաշուով և դուրս մնաց յետագայ պայքարից:

……………………………………………………………………………………..

Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարը կ՚անցկացուի Սեպտեմբերին 

Սեպտեմբերի 18-27-ը Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $18.000 է: Առաջին տեղի համար $4000 մրցանակ է նախատեսուած, երկրորդ տեղի համար՝ $2500, երրորդի համար՝ $2500:

2016-ին առաջին անգամ անցկացուած Երևան Օփենին մասնակցելու յայտ էին ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թւում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ:

……………………………………………………………………………………..

Խաչանովը պարտուել է Նադալին ու հեռացել Ուիմբլդոնից

 

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտուել է իսպանացի Ռաֆայէլ Նադալին Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրում:

Հանդիպումը կայացել է Յուլիսի 7-ին Լոնտոնում: Նադալը յաղթել է 3 պարտիայում՝ 6:1, 6:4, 7:6 հաշուով: Մարզիկները կորտում 2 ժամ 14 րոպէ են անցկացրել, գրում է Lenta.ru-ն:

Խաչանովը Ռուսաստանի վերջին ներկայացուցիչն էր տղամարդկանց մենախաղում:

4-րդ շրջանում Նադալը կը հանդիպի Լիւքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Միւլերի հետ:

Ուիլմբլդոն-2017-ն անցնում է Լոնտոնում Յուլիսի 3-15-ը: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 41 մլն. տոլար: Մրցաշարի գործող յաղթողն է բրիտանացի Էնդի Մարէյը:

……………………………………………………………………………………..

ՀՀ սամբիստները պրոնզէ մետալներ են նուաճել Աստանայի մրցաշարում

Յուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացուել է Սամբոյի աշխարհի գաւաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» Ա. դասի միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցած ՀՀ մարզիկներից երկուսը նուաճել են մետալներ:

Պրոնզէ մետալներ են նուաճել 57 քկ. քաշային կարգում հանդէս եկող Տիգրան Կիրակոսեանը և 82 քկ. քաշային Վահագն Չալեանը:

Մրցաշարին մասնակցել է 16 պետութեան մօտ 200 մարզիկ:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ