Չորեքշաբթի, Ապրիլ 17, 2024

Շաբաթաթերթ

Բնութեան Զատիկ, Աստուածամայր Անահիտի Տօնը

Քսան դարու Քու վրէժդ թող որ այսօր ես լուծեմ, ով աստուածուհիդ Անահիտ:

Ահաւասիկ քու բագինիդ  կրակներուն մէջ նետեցի իր խորտակուած

Երկու թեւերը թունաւոր, եւ ցնծա» դուն, ով ոսկեմայր,

Լուսաւորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ: Կը պաղատիմ ես քեզի ով

Զօրութեանց դուն աներկիւղ գեղեցկութիւն:  

Դանիէլ Վարուժան

 

Արմին-հայերի հոգիներում չէր մարել իրենց նախնիների բնութեան պաշտամունքի հաւատքի լոյսը: Արմինա-Հայաստան երկրում նորէն ծաղկած երեք առանձին »Հանրապետութիւն»-ներ, ազատ կամքի հողմեր էին թեւածել, ցեղի հին աստուածների իմաստութեան լոյսն էր վառւում Արարատ սրբազան լերան գագաթին, Արայի գահ՝ Արագածի բարձունքներին նորէն ցեղի ջահն էր երկրի վրայ լոյս հոսում: Արարման տենդով էր բռնկել երկիրը, իրենց հին աստուածների իմաստութիւնը, նրանց ծնունդներն էին դարձեալ տօնախմբում: Արմին-հայ ազգայնականներ, նախնիների արիական ցեղին հաւատարիմ մնացած մարդիկ ստեղծել էին »Հայ Արիական Միաբանութիւն ու Հայ Ազգայնականների Համախմբում» միութիւնը:

Ապրիլի 7, Հայ արիները ու ազգայնական մարդիկ նշում էին »Բնութեան Զատիկը, »Մեծ Մօր – Աստուածամօր» Մայր Անահիտի ծնունդի տօնը՝ Արատտա երկրի թագաւորութեան Մեծամօր ոստանի բլուրի փլած ամրոցի փլատակների տարածքում: Արեւը դեռ չէր հասել համբուրելու հայոց վարդ քարերով կարմիր ոստանը, արիական միաբանութեան   ու Հայ Ազգայնականների մարդկանց ստուար մի խումբ անցնում հայոց փոքրացած աշխարհի ճամբաներով, գնում իրենց Մեծամօր (Մեծամօր – Մեծ Մօր – Աստուածամօր), Մայր Անահիտի ծննդեան տօնին, Ապրիլի 7-ի, արեւածագը դիմաւորելու: Արեւելեան կողմն իրենց աշխարհի լեռների կատարներին ձիւնոտ լոյս պայթում, Հայոց Մայր Աստուածուհի Անահիտին ձօնուած տաղեր երգում: Հայ Արիական միաբանութեան ու Հայ ազգայնականների անդամները միաբերան երգում »Առաւօտ Լուսոյ» երգը, արեւի լոյսով ցօղում իրենց  դէմքերը, փառաբանում նրան: 

 Արիական Միաբանութեան գլխաւոր քուրմ՝ Արմէն Աւետիսեան, արեւածագին ձօն ուղղում Մայր Անահիտ աստուածուհուն, այսպէս՝

»Ով Դու մեծ տիկին Մայր Անահիտ, դուստր Արա աստուծոյ, Մայր բոլոր զգաստութեանց, ոսկեծին, ոսկեծղի, ոսկեմայր, ոսկեհատ հայոց աշխարհի դիցուհի, ամենասիրելի ու պաշտելի՝ »փառք ազգից մերոյ եւ կեցուցիչ մայր ամենայն մարդկանց բնութեան», Արա աստուծոյ բարոյական կատարելիութեան դուստր: Մայր Անահիտ, գարուն ես բերել հայոց աշխարհի լեռներին ու հանդերին,  ծաղկած հասկերի բուրմունք, զեփիւռի հետ պար բռնած ցորեանի ծովեր, այգիների ծառերին երփներանգ ծիածան, ծառերի ծիծաղ, քրտնած հողին շունչ, դաշտերում ռանչպարների կանչ, երկրին ծաղիկի ծնունդ»:

            Հազար եօթ հարիւր տարիներ առաջ՝ ուժի հարկադրանքով մարել էին Արմին-հայերի բնութեան, ուժի, լոյսի, սիրոյ, գեղեցկութեան, արուեստների սրբազան հաւատքը, այդ ինչպէ˜ս պատահեց, ափսոս .  .  .  : Աւանդում են, որ իսրայէլցիների երկիր Պաղեստինից արմինները երկիր հասած հաւատքը, իր իմաստութեամբ ընդհանրութիւններ ունեցել լեռնաշխարհի բնիկ արմինների հաւատքի հետ, այն շուտ ընկալուել նրանց կողմից: Արեւելքում, միայն Արմինա-Հայաստան պետութիւնը եւ իրենց  երկրի դրացի վրացիներն էին  յարել էին արեւելքում արարուած նոր հաւատքին: Այնու ամենայնիւ, հարկ է նաեւ իմաստաւորել Տրդատի Երրորդ Արշակունի արքայի քաղաքական իմաստութիւնը՝ տարբեր մշակոյթի ու հաւատքի դրացի երկու կայսրութիւններից որեւէ մէկի մշակոյթի հետ չձուլուելու շարժառիթը : Նայէ′ք  քարտէսին .  .  . ի˜նչ պատահեց :

             Անահիտ դիցուհի, հայոց աշխարհի բոլոր աստուածներից առաջնայինը, պատկերուած գրկին երեխայ, Հայ մայրերի յարդարանք, մինչեւ ուսերը իջնող գլխաշոր, ինչպէս յետագային Աստուածամայրն էր պատկերուել: Անահիտը՝ բարի ու բարերար, Արմինա-Հայաստան երկրի խոհեմութիւնների, պարկեշտութիւնների խնամակալը, մայրութեան ու պտղաբերութեան մարմնացումը: Հաւատացել էին, որ նրա շնորհիւ էր հայոց աշխարհը գոյութիւն ունեցել: Հայր Արամազդի գլխաւորութեամբ՝ Մայր Անահիտը, Նանէ դիցուհին, լոյսի ու արեւի աստուած Միհրը կազմել էին հայոց դիցարանի երրորդութիւնը: Անահիտի մասին գրաւոր տեղեկութիւններ պահպանուել են Պարսկաստանի Սուրբ Գիրք Աւեստայում, Աստուածաշունչ մատեանում, յունահռովմէական գրաւոր աղբիւրներում: Նրա պաշտամունքը այնքան սիրելի եղել, որ հայոց Տրդատ Գ. Թագաւորը դիմելով իր բանակի զինուորական Գրիգորին՝ »Մահ կը տամ քեզ, եթէ յանձն չառնես կուռքերին պաշտամունք մատուցել, մանաւանդ այս Անահիտ Մեծ Տիկնոջը, որը մեր ազգի փառքն ու կենսատուն է, որին թագաւորներն են պաշտում, նոյնիսկ յունաց թագաւորը»:

  »Հայ Արիական Միաբանութեան ու Հայ Ազգայնականների Համախմբման» աւանդական զատկական տօն: Զատիկը բնութեան տօնն է, բնութիւնը իր կենսունակութիւնը եւ իր գունագեղութիւնը զատում, այն լցնում մարդկանց սրտերին: Տօնի մասնակիցներից մամիկներ ուշ երեկոյեան գաթաներ թխել, որոնցից մէկում դրել Մայր Անահիտի արծաթէ մատանի: Ում գաթայում յայտնաբերուէր մատանին, այն որպէս նուէր նրան կը տրուէր եւ նրա օճախում էլ կը շարունակուէր Անահիտի զատկի տօնակատարութիւնը: Զատկի տօն, կատարւում էին ազգային գողթան երգեր, շուրջ պարեր, գինեձօներ, ձօներգեր ծիսական փառաբանումներ՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտ դիցուհու, Հայ Աստուածների եւ Տիեզերքի Արարիչ Արա Աստուծոյ:                                                                                                                                           Ապրիլի 8,  լուսադէմին Հայ Արիների ու Ազգայնականների անդամներ գնում էին Մայր Արաքսի ափեր, Մայր Անահիտ դիցուհուն ուղղուած ձօնով սկսում նրան նուիրուած տօնախմբութիւնը: Մայր գետի մօտ ծէս կատարուել ի աջակցութիւն հայոց բանակի զինուորների, նրանց մայրերի խօսքը որպէս զօրաւոր խօսք հասնէր Մայր Անահիտին, տիեզերքի զօրութեամբ պաշտպան կանգնէր հայոց բանակի քաջերին: Նրանք Մայր Արաքսի ջրերին ցորեանի հատիկներ խառնել, ի նշան հողի առատ պտղաբերութեան, տօնակատարութեան հողագործ մասնակիցներ Արաքսից ջուր տարել,  իրենց հողամասերում առաջին հատիկը  Մայր գետի ջրով ցողելու համար:

 Մեծամօր, Արմինա աշխարհի Արատտա ոստան, նրանց  բլուրների գագաթներին՝ հին-հին ժամանակների ամրոց էր: Նրա երեք պատերից այն կողմը արհեստներն էին բարգաւաճել, իրենց արտադրանքները փոխանակել, վաճառել  հեռու մօտիկ բնակավայրերից ու երկրներից ժամանած մարդկանց հետ: Դէպի արեւմուտք երկարող ճանապարհներով հասել Անգլիական կղզիներ ու Սպանիա, այնտեղից երկաթի ձուլուածքի համար անագի առեւտուր արել: 

            Անցեալ դարում, բլուրի գագաթի պեղումներից յայտնաբերուել էր փլատակ ամրոց: Կատարուած պեղումներից գտել էին տարբեր պատմական դարաշրջաններին պատկանող քսան եօթ հազար տարբեր առարկաներ, որոնք ցուցադրւում են Մեծամօրի թանգարանում: Գտածոները պատկանել էին »էնեոլիտի» դարաշրջանից մինչեւ ուշ միջնադարեան դարաշրջան: Ամենահին գտածոները պատկանում են մ.թ. ա. 5-4 հազարամեակի »էնեոլիտ»-ի դարաշրջանին: Այդ ժամանակ, Արմինա աշխարհում մարդիկ արդէն վարում էին նստակեաց կեանք, զբաղւում ձկնորսութեամբ, անասնապահութեամբ: Թանգարանի գտածոներից կան քարից ու ոսկորներից պատրաստուած աշխատանքային գործիքների եւ խեցամանների բեկորներ: Հրաբխային ապակու՝ Օբսիտեանից, պատրաստել էին աշխատանքային գործիքներ՝ շերտաւոր դանակ, կնիք՝ վրան պատկերուած կեանքի ծառ:

            »Վաղ Պրոնզ»-է դարում (մ.թ.ա. 4-3 հազարամեակ, Մեծամօր ոստանի  մարդիկ շարունակել էին վարել նստակեաց կեանք: Թանգարանում ներկայացուած են նաեւ մանուածքի գործիքներ, ոսկորից թալիսմաններ ու նետասլաքներ, գունաւոր կերամիկայ, սեւ ու փայլեցուած սպասք, պաշտամունքի կնիքներ, որոնք ըստ մասնագէտների կիրառուել էին թխուածք զարդարելու համար, ահա թէ որտեղից պահպանուել է հայ տիկնանց պատրաստած թխուածքները զարդարելու սովորութիւնը: Վաղ բրոնզէ դարում մարդիկ բնակել էին կլորաձեւ շինութիւններում, որոնց կեդրոնում, տարբեր պատկերներով զարդարուած օճախն էր, այն ոչ միայն ջերմութիւն եւ ուտելիք պատրաստելու համար, այլ առնչուել կրակի պաշտամունքի հետ:

            Բրոնզէ դարի միջին շրջանում  (մ.թ.ա. 3-րդ հազարամեակի կէսերին) կլիմայական աղէտների պատճառով Քուր-Արաքսեան մշակոյթը անկում էր ապրել: Մարդիկ լքել էին երբեմնի ծաղկող տարածքը, սկսել  քոչուոր կեանք վարել,  մ.թ.ա. 23-18 դարերի ընթացքում Մեծամօր աւանում մարդիկ չէին բնակել: Մ.թ.ա. 2-րդ հազարամեակի երկրորդ կէսին այնտեղ բնակել էին Սեւան-Արցախեան, Վան-Ուրմիական մշակոյթների կրողներ: Թանգարանում կան մշակոյթի նմուշներ եւ սեւ կերամիկայ: Այդ նոյն ժամանակահատուածում էին սկսել մշակել պղինձ: Թանգարանում, 150 բեկորներից հաւաքուած հսկայական կուժի մի նմուշ կայ, Արմին նախնիները այնտեղ ցորեն էին  պահել:

            Մ.թ.ա. 16-րդ ուշ բրոնզէ դարում, Մեծամօրը հզօր ամրոց էր: Թանգարանում պահուող նմուշներից էին նաեւ պաշտամունքի առարկաներ՝ կապուած երկնային մարմիններ, արեւի, լուսնի եւ անզէն աչքով տեսանելի մոլորակների հետ: Ցուցադրուած որոշ նմուշների վրայ կան առիւծների պատկերներ, մասնագէտներ աւանդում են, որ այդ ժամանակաշրջանում Արմինայի տարածքում ապրել էին նաեւ կենդանիների արքաները: Որոշ նմուշներ նախշուած են Սվաստիկայի՝ արեւի ու անվերջութեան խորհրդանիշով: Այդ ատեն պատրաստել էին կիսաթանկարժէք քարերի զարդեր:  Արմինա երկրում սակաւ էին եղել անագի հանքերը, որի խառնուրդով էին ձուլել  բարձր որակի պղինձ: Յայտնի չէ որտեղից էին ներկրել անագը, տարածաշրջանում երկու առեւտրային ուղիներ եղել՝ արեւմուտքում դէպի Բրիտանական կղզիներ ու Իսպանիա, հնարաւոր էր այդ երկրներից էին ներկրել:

            Մեծամօրում պրոնզէ դարի դամբարանատեղիի պեղումներ, յայտնաբերել էին միջին տարիքի՝ 170 սանթիմեթր հասակով տղամարդու կմախք, որի հետ յուղարկաւորել էին՝ սնունդ, հանգուցեալի կողմից օգտագործուած առարկաներ, աշխատանքային գործիքներ, զարդեր:

            Ուշ բրոնզէ դարի Մեծամօր, հին աշխարհի ճարտարարուետական քաղաք էր: Թանգարանի որոշ առարկաներ, նրանցով էին Մեծամօրի վարպետները մետաղներ մշակել, աշխատանքային գործիքներ, զարդեր, ականջաօղեր որոնք վկայում են  Մեծամօրի կանանց բարձր ճաշակի մասին: Մեծամօրի արդիւնաբերական գօտիում յայտնաբերուել էին  աւելի քսան տասնեակ ձուլարան վառարաններ:

            Երկաթի դարում՝ մինչեւ մ.թ.ա. 13-րդ դար, Մերձաւոր Արեւելքում անագի պակասի պատճառով դադարել էին պատերազմները ու առեւտուրը: Արմին նախնիները  մշակել էին մի ուրիշ որակի մետաղ՝ երկաթ: Առաւել զարգացել էր Մեծամօրը, մեծացել բնակչութեան թուաքանակը, 11.9 -րդ դարերում ձեւաւորուել էին քաղաքի թաղամասերը:

            Ութերորդ դարում Մեծամօրը գտնուել էր Արմինա պետութեան տարածքում, որին  ապազգային պատմաբաններ անուանում են անգոյ Ուրարտու ու նրա Արմին բնակիչներին էլ ուրարտացիներ: Մեծամօրի տարածքում է Արմինայի աշխարհհակալ հզօր արքայ, Էրէբունի-Երեւան քաղաքի հիմնադիր՝ Արգիշտի-Արամայիս-ի կառուցած Արգիշտիխինլի-Արմաւիր քաղաքը, նոյն ինքն »Արամայիս» արքայի կառուցած քաղաքը: Մեծամօրի պեղումներից յայտնաբերուել են Արմինա եւ ոչ թէ »Ուրարտու»ի» մշակոյթը յիշեցնող աշխատանքային գործիքներ, զարդեր, պղինձի գօտիներ:  Մ.թ.ա. 6-4 դարերում յայտնաբերուել են նաեւ արծաթեայ առարկաների նմուշներ:

             Մեծամօրը տեղակայուած է մեծ ու փոքր երկու բլուրների վրայի 35 հեքթար տարածքում, նրա երեք քառորդը շրջապատուած է լճակներով ու ճահիճներով: Այցելել էի Մեծամօրը, թանգարանը փակ էր եղել: Բարձրացել էի բլուր,  մատներով խառնել երկաթի ձուլատեղիի խարամը, սկսել երկու ձեռքերով խառնել այն՝ առանց վախենալու որ կայրուէին մատներս ու ձեռքերս, իջել ժայռի մէջ փորուած աստղադիտարան, ձեռքերիս ափերը կիսամիացրած նախնիներիս նման դիտել երկինք, փնտռել աստղեր, մոլորակներ, փնտռել Արմիան-հայերի հին աստուածների տաճարներ, Հայկ Նահապետի համաստեղութիւնում փայլող աստղեր, ոտքի կանգնած գրկել տիեզերքը, գրկել արեւը, Կիպրիա կղզիի Մակարավանքի Պեկաս մերկ ձին-ն բազմած ինքնաշարժի ճանապարհում փորձել սուրալ դէպի արեւ, որպէս ծաղիկ նրանից մի կտոր պոկելու, այն բերելու նուիրելու սիրած աղջակնս, խոստանալով իրեն հետ միասին կեանքի արեւ գնալ, հայրենազրկուած հայերի մնացորդացին զաւակներ բաշխել .  .  . բաշխեցինք շատ: Բլուրից է հէ˜յ կանչել՝ նոր Մեծամօրցիներ, եկել եմ հեռուներից, »Մուսաների»քաջերի լեռների լանջերի շէնից վայելելու նախնիներիս հրաշագեղ երկիրը, մասնակցելու նրա արարման պաթոսին, զաւակներիս հոգիների տաճարներ լեցնել ցեղի փառաւոր մշակոյթը,  աղուոր պատմութիւնը:

            Մեծամօրի տարածքում կատարուած պեղումներից մ.թ.ա. առաջին հազարամեակի տաճարային համալիր է յայտնաբերուել, այն սրբավայր է նաեւ քաղաքի նոր բնակիչների համար էլ, որոնք գալիս են աղօթք մրմնջում,  զոհաբերութիւններ կատարում: Արմին-հայեր աղօթեցին  իրենց արարած հին ու նոր տաճարներում, ինչքան աղօթեցին փրկութիւն չգան »ի չարէ», կարծես նոր է ազգը զարթնել, կռիւ անում թշնամու դէմ, ահաւոր զէնքեր կուտակել, պատրաստ հարուածելու նրան, որոնք դեռ չեն մոռացել իրենց »հօր հարսանիք»:

            Մեծամօրի ձուլարանի համալիր, այնտեղ երկաթի հումքը մաքրում, ապա այն ձուլում էին, բոցակէզ կարմիր երկաթն էր հոսում ձուլարանի մօտիկ առուակից, գնում լցւում կաղապարներ: Ստոյգ չէ ձուլարանի համալիրի շահագործման ժամանակահատուածը, երեւի այն գործարկուել է Մեծամօրի բարգաւաճման ատեն:

            Մեծամօր, չորս հսկայ ծխնելոյզներ, նազանի աղջկայ նման նրանցից սպիտակ շոգի  բարձրանում, գնում հասնում  Հայկ Նահապետի համաստեղութիւն, հայոց հանճարի իմաստութեան լոյսի աւետումը յայտնելու իրենց Նահապետին: Այդ ծխնելոյզների խորքում Արմին-հայեր նիւթի փոքրագոյն մասնիկն են ճեղքել, նրա ուժը շարժում սարքեր: Նիւթի մասնիկների մէջ ամբարուած ուժը վերածում լոյսի, լոյս տալիս դրացիներին, լոյսով աշխատող գութաններով հողը ակոսում, նրանց լոյսով գործարաններ ու գիտութեան տաճարներ արարման հեւքով անցնում, »Մեծացած» փոքր տղայ ու աղջիկներ նրանց լոյսով նոր գիտութիւն երկնում: Չէ˜, Արմին ցեղը արարչական է, այն դատապարտուած չէ ոչնչացման, նրանք դեռ աշխարհը կը փոխեն .  .  . :

            Մեծամօրի աստղադիտարան: Մ.թ.ա. 2800-2600 նախնի Մեծամօրցի քուրմեր այդտեղից դիտել էին երկնի աստղերին, նրանց շարժումների ընթացքը, դիրքը երկրի նկատմամբ: Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամեանը եզրակացրել, որ նախնիների իմաստուն մարդիկ Սիրուս աստղի ուղիին հետեւելով հաշուարկել էին իւրաքանչիւր տարուայ սկիզբը: Այդպէս չէ՞ր, որ նաեւ մինչեւ Պաղեստին հետեւել էին Սիրուս ասղտի ընթացքին: Այնտեղ էր, որ այդ նոյն տարօն աշխարհի Մոկք գաւառի  երեք մոգեր տեսել հրեայ ժողովուրդի փրկիչին, որի երկու աշակերտներ՝Թադէոս ու Բարթողոմէոս, նաեւ գնացել այդ մոգերի Արմինա երկիր, քանդել նրանց բնութեան պաշտամունքի հաւատքը, երկրի թագաւորի հետ պարտադրել հեռու երկրի հաւատքի պաշտամունքը: »Սպաննել էին քուրմերին, աղուոր քրմուհիներին, քանդել հազարամեայ մեհեաններ, ոչնչացրել Արմինա երկրի գրաւոր ժառանգութիւնը ու նրանց իմաստութեան յաւերժական գանձերը: Արմինա-Հայաստանը կորցրել կապը իր տոհմական հաւատքի համակարգի հետ եւ երբեմնի հզօր արիական ազգը դարձել շրջապատում երեւան եկած կայսրութիւնների ենթածառան ու քմահաճռյքի առարկան» պիտի գրէր Մելքոն Արմէն Խանճեանը իր »Հայաբանութիւն» յօդուածում: 

 

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ


 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ